13:51:47 16°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մենք մտանք պատմության մեջ. Մխիթարյան

    13:41 23 Ապրիլ 2024

    Ֆանտաստիկ մրցաշրջան էր: Հաղթելով դերբիում` մեզ հաջողվեց պատմություն կերտել. ասել է «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

    «Անմոռանալի է, մենք պատմության մեջ ենք մտել: Դեռ խաղից առաջ մենք մտածում էինք, որ կհաղթենք այն, դեռ երկու ամիս առաջ մենք ասում էինք, որ հիանալի կլինի չեմպիոնական տիտղոսը նվաճել դերբիում, և վաու, մենք դա արեցինք:

    Ես մտածում էի իմ աշխատանքը կատարելու մասին, և աշխատանքն արդյունք է տալիս: Մենք միասին պատմություն ենք գրել, դա իմ ընկերների արժանիքն է։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր տոնում են մեզ հետ, ժամանակն է միասին նշելու: Մենք ուզում ենք կիսվել այս օրով և այս Սկուդետոյով, տեսնենք, թե երբ կարելի է տոնել: Այս տիտղոսը նվիրում եմ բոլոր երկրպագուներին»,- ասել է Մխիթարյանը։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս