10:42:41 24°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մեր բոլոր մտքերն ու աղոթքներն Իրանի բարեկամ պետության և եղբայրական ժողովրդի հետ են. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում

    12:17 20 Մայիս 2024

    «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիայի ու նրանց ուղեկցող այլ անձանց մահվան կապակցությամբ:

    «Խորը և անկեղծ ցավակցություններ ենք հղում ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող անձնակազմի ողբերգական նահատակության կապակցությամբ։

     

    Դժվարին այս պահին մեր բոլոր մտքերն ու աղոթքներն Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ պետության և եղբայրական ժողովրդի հետ են։

     

    Աղոթելով խնդրում ենք ամենաբարձրյալ Աստծուց բարեկամ Իրանի պետությունը և եղբայրական ժողովրդին էլ ավելի զորացած դուրս բերել այս բարդ փորձությունից»,- ասվում է ուղերձում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս