15:44:00 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մոսկվայի կենտրոնի շենքերից մեկում հրդեհի հետևանքով երկու երեխա է մահացել

    23:00 3 Դեկտեմբեր 2023

    Մոսկվայի կենտրոնում գտնվող բազմաբնակարան շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով երկու մարդ զոհվել է, մեկը՝ տուժել։

     

    Այս մասին հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:

    Դեկտեմբերի 3-ի ցերեկը հրդեհ է բռնկվել Բիբլիոտեչնայա փողոցի շենքի 10-րդ հարկում գտնվող բնակարանում։

    Մահացել են բնակարանում գտնվող երեխաները՝ 8-ամյա աղջիկը և 4-ամյա տղան։ Սկզբում փրկարարներին հաջողվել է երեխաներին տարհանել տնից, սակայն շմոլ գազից թունավորումը մահացու է դարձել, և բժիշկներին չի հաջողվել փրկել նրանց։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս