20:34:37 22°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մոլդովայի ԱԳ նախարարը կարծում է, որ Ռուսաստանն իր զորքերը պետք է դուրս բերի Մերձդնեստրից

    19:58 30 Նոյեմբեր 2023

    Սկոպյեում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի տարեկան նիստի ժամանակ Մոլդովայի պատվիրակությունը Ռուսաստանին կոչ կուղղի դուրս բերել իր զորքերը Մերձդնեստրից, հայտարարել է Մոլդովայի արտգործնախարար Նիկոլայ Պոպեսկուն։

    «Հաստատել եմ մեր տարածքից Ռուսաստանի Դաշնության զորքերի դուրսբերման անվերապահ անհրաժեշտությունը, դրանով  նպաստավոր պայմաններ կստեղծվեն մերձդնեստրյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման համար»,- գրել է Պոպեսկուն Տելեգրամի իր ալիքում։

    Ռուս խաղաղապահները Մերձդնեստրի հակամարտության գոտի են մտցվել 1992 թվականի հուլիսի 21-ին Մոլդովայի հետ Մերձդնեստրի հակամարտության խաղաղ կարգավորման մասին համաձայնագրի ստորագրումից հետո։ Տարածաշրջանում տեղակայված է նաև ռուսական զորքերի օպերատիվ խումբը՝ բաղկացած մոտ 1 000 սպաներից ու զինվորներից։ Քիշնևը պահանջում է այն փոխարինել միջազգային մանդատով օժտված քաղաքացիական առաքելությամբ։ Տիրասպոլը դեմ է Քիշնևի այս դիրքորոշմանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս