14:49:12 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Մոցարտ» կոնֆետների ավստրիացի արտադրողը սնանկության դիմում է ներկայացրել

    01:45 1 Դեկտեմբեր 2021

    Ավստրիական Salzburg Schokolade ընկերությունը, որը հանդիսանում է «Մոցարտ» կոնֆետների արտադրողներից մեկը, սնանկության դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում է Die Presse գործակալությունը

    Նշվում է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով նվազել է հրուշակեղենի պահանջարկը, ինչի հետևանքով Վիեննայում և Զալցբուրգում քաղցրավենիքի խանութները փակվել են մի քանի շաբաթվա ընթացքում:

    «Ընթացիկ լոքդաունը, աշխատավարձերը  և հումքի, էլեկտրաէներգիայի, լոգիստիկ ծախսերի զգալի աճը և փաթեթավորման նյութերի ծախսերը նույնպես պատճառ են դարձել »,- պարզաբանել է ընկերության տնօրեն Քրիստիան Շյուգերլը

    Պարբերականը նշում է, որ Զալցբուրգի դատարանը կսկսի Salzburg Schokolade-ի անվճարունակության վերաբերյալ գործի քննությունը։ Արտադրողը չի կարողացել աշխատակիցներին վճարել նոյեմբեր ամսվա աշխատավարձն ու սուրբծննդյան պարգևավճարը։ Չհաստատված տեղեկություններով ՝ 140 աշխատողների աշխատավարձ չեն վճարել։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ