14:45:42 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Շառլ Միշել. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ քաղաքական երկխոսությունը կայուն կարգավորման կարող է հանգեցնել

    23:23 30 Նոյեմբեր 2021

    Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ քաղաքական երկխոսությունը կայուն կարգավորման կարող է հանգեցնել։ Այս մասին «Արեւելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության համաժողովի իր ելույթում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

    «Տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունները մնում են հիմնարար խնդիր։ Դրանք պահանջում են նոր ջանքեր՝ միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան։ ԵՄ-ն պատրաստ է խաղալ իր դերը հակամարտությունների կանխարգելման եւ կարգավորման գործում։ Սա ներառում է վստահության ամրապնդում եւ կայուն ու համապարփակ կարգավորման խթանում, ներառյալ հետկոնֆլիկտային վերակառուցման միջոցառումների աջակցությունը

    Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները ցույց են տալիս իրավիճակի փխրունությունը։ Ես լիովին համոզված եմ, որ միայն քաղաքական երկխոսությունը կարող է հանգեցնել կայուն կարգավորման։ Դա նաեւ կպահանջի Հայաստանում եւ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության համախմբում, կամուրջներ կառուցելու եւ հաշտեցման ջանքերի օժանդակություն»,- նշել է նա:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս