02:42:52 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Վերահաստատվել է հարաբերությունների ամբողջական կարգավորմանը հասնելու պատրաստակամությունը»․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Ֆիդան հանդիպման մասին

    20:17 1 Մարտ 2024

    Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։

    Հաղորդագրությունում նշված է․

    « Հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչները։

    Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և վերահաստատվել է հարաբերությունների ամբողջական կարգավորմանը հասնելու պատրաստակամությունը: Մտքեր են փոխանակվել այդ ուղղությամբ հնարավոր կոնկրետ քայլերի շուրջ:

    Անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս