12:02:16 24°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կարևոր է, որ պետությունը մշտապես լինի մարդու իրավունքների պատշաճ իրացման երաշխավորը. ՄԻՊ

    15:15 28 Մայիս 2024

    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ.

    «Սիրելի՛ հայրենակիցներ,

    Շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ:

    106 տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 28-ին, վերականգնվեց մեր անկախ պետականությունը: 

    Առաջին Հանրապետության հաստատումն առանցքային նշանակություն է ունեցել պետականության ստեղծման մեր ճանապարհին, որի ամրապնդման ու արժևորման ուղին պետք է շարունակենք և այժմ։

    Կարևոր է, որ պետությունը մշտապես լինի մարդու իրավունքների պատշաճ իրացման երաշխավորը։

    Կրկին շնորհավորում եմ բոլորիս՝ Հանրապետության տոնի կապակցությամբ»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս