01:52:11 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Microsoft-ը ներկայացրել է ծալվող Surface Duo 2 սմարթֆոնը

    02:00 23 Սեպտեմբեր 2021

    Microsoft-ը ներկայացրել է իր ծալվող սմարթֆոնի երկրորդ սերունդը՝ Surface Duo 2-ն: Շնորհանդեսն անցկացվում է առցանց՝ ընկերության պաշտոնական կայքում:

    Գաջեթը գրքի պես ծալվում է, ինչը թույլ է տալիս երկու էկրանները միաժամանակ օգտագործել: Սմարթֆոնը զգալի բարելավումներ է ստացել նախորդ տարբերակի համեմատ: Մասնավորապես՝ այն այժմ հագեցած է եռակի տեսախցիկների համակարգով, Qualcomm Snapdragon 888 պրոցեսորով՝ 5G ցանցի աջակցությամբ: Surface Duo 2-ն ունի 8.3 դյույմանոց էկրան՝ մինչեւ 90 Հց էկրանի թարմացման արագությամբ:

    Տեսախցիկն այժմ բացվում է երկու էկրաններին. նախորդ լուսանկարը հնարավոր է տեսնել նորի կողքին կամ, օրինակ, անմիջապես խմբագրել լուսանկարը մյուս էկրանին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ