12:23:24 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Ռուսական գրքի տան» հիմնադիր, Մեցենատ Մհեր Ավետիսյանի ելույթը` «Հաղթողների հիշատակը» համաժողովում

    18:50 22 Նոյեմբեր 2022

    «Ռուսաստանի Անմահ գունդ» համառուսաստանյան հասարակական քաղաքացիական-հայրենասիրական շարժումը նոյեմբերի 22-23-ը Երևանում անցկացնում է «Հաղթողների հիշատակը» համաժողովը:

    Միջոցառման շրջանակներում անդրադարձ է եղել Հայրենական մեծ պատերազմի մասին պատմական հիշողության պահպանման թեմային, շեշտը դնեելով ինտերնետային տիրույթում և սոցիալական ցանցերում այդ թեմայով տեղեկատվական պատերազմի վարման վրա։

    Ներկայում Անմահ գնդի երթը աշխարհի ամենազանգվածային հանրային ակցիաներից մեկն է, որը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների պատմական և ընտանեկան հիշատակի պահպանմանը:

    Չնայած աշխարհում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակին, 2022 թվականին Անմահ գնդի երթերը ավանդական, ինչպես նաև խառը և հիբրիդային ձևաչափերով (ավտո և մոտոարշավներ, ցուցահանդեսներ և այլն) տեղի են ունեցել աշխարհի 90 երկրներում։ Բացման խոսքով հանդես է եկել «Ռուսական գրքի տան» հիմնադիր, մեցենատ Մհեր Ավետիսյանը

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս