18:43:02 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բարձր ենք գնահատում Բեռլինի ներգրավվածությունը Հարավային Կովկասում անվտանգության հաստատման գործընթացում. Մհեր Գրիգորյան

    15:00 3 Հոկտեմբեր 2024

    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հոկտեմբերի 2-ին մասնակցել է Գերմանիայի Ազգային տոնի` Միասնության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Փոխվարչապետը Կառավարության անունից շնորհավորական ուղերձ է հղել տոնի առթիվ՝ նշելով, որ Հայաստանն ու Գերմանիան ունեն մշակութային և տնտեսական համագործակցության երկարամյա պատմություն, ինչն էլ հանգեցրել է երկու ժողովուրդների ամուր բարեկամությանը:

    «Այսօր ուրախությամբ արձանագրում ենք, որ Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերություններն ամրապնդվում և խորանում են քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական ու մի շարք այլ կարևոր բնագավառներում»,-նշել է Մհեր Գրիգորյանը:

    «Բարձր ենք գնահատում նաև Բեռլինի ներգրավվածությունը Հարավային Կովկասում անվտանգության հաստատման գործընթացում։ ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում գերմանացի դիտորդների մասնակցությունն ընդգծում է Գերմանիայի հանձնառությունը մեր տարածաշրջանում կայունության հաստատման և խաղաղության ապահովման հարցում»,-նշել է փոխվարչապետը՝ վստահություն հայտնելով, որ Հայաստան-Գերմանիա միջպետական ջերմ հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունն էլ առավել կամրապնդեն կապը բարեկամ երկրների միջև: 

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ