23:00:31 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հաջորդ տարվանից նոր ստանդարտի ոստիկանության տարածքային կառույցների շենքեր պետք է ունենանք. Սկսում ենք Մեղրիից. Փաշինյան

    12:59 24 Նոյեմբեր 2022

    Հենց ՆԳ նախարարության ձեւավորման մեկնարկից պետք է սկսենք ատեստավորման գործընթացը, որի հիմնական նպատակը կլինի ոստիկանության եւ փրկարար ծռայության աշխատողների աշխատավարձի առնվազն կրկնապատկումը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

    «Սա նոր որակի ոստիկանություն եւ փրկարար ծառայություն ունենալու մեր ստանդարտի ու ցանկության մեջ է: Իհարկե նաեւ ԱԱԾ-ում, ՊՊԾ-ում կլինեն այդ փոփոխությունները, որոնց մասին խոսել ենք: Որպեսզի շփոթ չլինի, այս փուլում այս մեխանիզմը ներդրում ենք այն ծառայությունների համար, որոնք զինվորական բնույթի  ծառայություններ են: Կարճ ասած, ուսադիր կրող մարդկանց համար ենք  այս համակարգը ներդնում:

     

    Քրեակատարողական ծառայության պարագայում եւս պետք է այս համակարգը ներդնենք եւ արդեն 2023-ից պրոցեսը պետք է գնա»,-ասաց վարչապետը:

    Նա նաեւ հավելեց, որ ինքը խնդիր է առաջադրել, որ հաջորդ տարվանից նոր ստանդարտի ոստիկանության տարածքային կառույցների շենքեր պետք է ունենանք: Արդեն իսկ նախագծման աշխատանքները մեկնարկել են: Կսկսենք Մեղրիի ոստիկանությունից: Հիմա տիպային նախագիծ ենք փորձում ստանալ, որը կախված բնակավայրի չափերից ինտեգրված ոստիկանության բաժին պետք է ունենանք»,-ասաց նա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս