01:55:04 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բայդենի վարչակազմը Meta-ից պահանջել է հեռացնել covid-19-ի մասին հրապարակումները. Ցուկերբերգ

    15:12 11 Հունվար 2025

    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները կապվել են Meta-ի հետ և կոպիտ ձևով պահանջել ընկերությանը պատկանող հարթակներում հեռացնել որոշ հրապարակումներ, մասնավորապես ՝ COVID-19 համավարակին վերաբերող։ Այս մասին հայտարարել է Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

    Նրա խոսքով՝ Սպիտակ տնից զանգերը վերաբերում էին պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին հաղորդագրություններին, ինչպես նաև համավարակի մասին երգիծական բովանդակությանը։

     «Սովորաբար Բայդենի վարչակազմից մարդիկ զանգահարում էին մեր թիմին և սկսում բղավել ու հայհոյել։ Ինչ-որ պահի մենք սկսեցինք պատասխանել նրանց. «Ոչ, մենք չենք ջնջի այն բաները, որոնք ճիշտ են, ծիծաղելի է»։

     Ի պատասխան ասացին, որ պետք է հանվի, մենք էլ ասացինք, որ հումորն ու երգիծանքը, ինչպես նաև ճիշտ բաները չենք հանելու»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս