07:33:02 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Messenger WhatsApp-ը ձայնային հաղորդագրությունների տեքստային վերծանում կստանա

    01:31 15 Սեպտեմբեր 2021

    IOS տարբերակով WhatsApp մեսենջերը ձեռք կբերի գործառույթ, որը կգնահատեն այն մարդիկ, որոնք տեքստային հաղորդագրությունները նախընտրում են ձայնայինից, բայց ստիպված են շփվել ձայնային հաղորդագրությունների սիրահարների հետ: Հավելվածը կսովորի վերծանել ձայնային հաղորդագրությունները եւ դրանք ցույց տալ տեքստային տեսքով,- գրում է WABetaInfo թեմատիկ պորտալը:

    Լինում են դեպքեր, երբ ձայնային հաղորդագրություններ լսելը անհարմար է կամ նույնիսկ անհնար է, եւ այստեղ WhatsApp-ի նոր գործառույթը շատ օգտակար կլինի: Մինչ այժմ մեսենջերը չի եղել այնպիսի պահանջված գործառույթ, ինչպիսին է ձայնային հաղորդագրությունների գաղտնազերծումը, սակայն այժմ հանրաճանաչ հավելվածի մշակողները որոշել են այն շտկել:

    Փորձագետների կարծիքով, WhatsApp-ի նոր ֆունկցիոնալությունը լինելու է ընտրովի, եւ այն հիմնված է լինելու Apple-ի խոսքի ճանաչման տեխնոլոգիաների վրա: Այսինքն՝ նոր գործառույթն օգտագործելու համար կպահանջվի համաձայնել ձայնային տվյալներ ուղարկելու «խնձորային» կորպորացիայի սերվերների հետ, որտեղ դրանք վերծանվելու են՝ տեքստային տեսքով ցուցադրվելու համար:

    Գաղտնազերծված հաղորդագրությունները պահվում են մեսենջերի տեղական տվյալների բազայում, այսինքն՝ վերծանման անհրաժեշտության դեպքում Apple-ի սերվերներին նորից ուղարկել պետք չի լինի: Գործառույթն արդեն հասանելի է iOS-ի համար նախատեսված WhatsApp-ի վերջին բետա-տարբերակում: Ինչ վերաբերում է Android-ի համար մեսենջերի տարբերակի նոր գործառույթին աջակցելուն, ապա այս մասին դեռ տեղեկություններ չկան:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս