03:18:39 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մերլին Մոնրոյի անձնական իրերը աճուրդի կհանվեն

    00:19 25 Նոյեմբեր 2022

    Julien's Auctions եւ TCM Present տների համատեղ աճուրդում վաճառքի կհանվեն Մերլին Մոնրոյի ավելի քան 175 անձնական իր, հայտնում է People ամսագիրը եւ հավելում, որ աճուրդը կկայանա դեկտեմբերի 17-ին եւ 18-ին:

    Нет описания.

    «Այս աճուրդում կներկայացնենք ոլորտի ամենաքննարկվող եւ պատմական հավաքածուներից մեկը: Մերլինի անձնական արխիվում հայտնաբերվել են ավելի քան 175 ոչ սովորական իրեր, այդ թվում՝ հագուստ, որով նա նկարահանվել է ֆիլմերում»,- իր հայտարարության մեջ ասել է աճուրդի տնօրեն Մարտին Նոլանը:

    Нет описания.

    Մոնրոյի երկրպագուները կկարողանան ձեռք բերել ոչ միայն զգեստներ, այլ նաեւ դերասանուհու օգտագործած կոսմետիկ պարագաները, մասնավորապես՝ կարմիր շրթներկի սրվակն ու կեղծ թարթիչները։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս