05:40:44 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երևանը գերազանցել է Բաքվին և Թբիլիսիին՝ միջազգային գործուղումների համար կյանքի արժեքի առումով․ Mercer

    22:28 20 Հունվար 2025

    Ըստ Mercer-ի 2024 թվականի կյանքի արժեքի տվյալների՝ միջազգային գործուղումների համար ամենաթանկ քաղաքներն են Հոնկոնգը, Սինգապուրը և Ցյուրիխը:

    Այս երեք քաղաքները վարկանիշում պահպանել են նույն դիրքերը, ինչ նախորդ տարի։ Օտարերկրյա աշխատողների համար ամենացածր գները Իսլամաբադում (Պակիստան), Լագոսում (քաղաք Նիգերիայում) և Աբուջայում (Նիգերիայի մայրաքաղաք) են:

    Վարկանիշում ներառվել են աշխարհի 226 քաղաքներ։

    Երևանը զբաղեցրել է 115-րդ տեղը՝ 2023 թվականի տվյալների համեմատ նահանջելով 15 հորիզոնականով, Բաքուն՝ 171-րդ տեղ (+6 հորիզոնական), Թբիլիսին՝ 188-րդ (-7 դիրք)։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ