06:56:01 22°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գյումրիում տղամարդը, ի նշան բողոքի, Mercedes-ով հայտնվել է քաղաքապետարանի աստիճաններին

    12:45 21 Ապրիլ 2024

    Այսօր՝ ապրիլի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։50-ի սահմանում Գյումրի քաղաքում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ի նշան բողոքի, ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ, անցել հետիոտնի համար նախատեսված վայրը ու հայտնվել աստիճաններին։

     

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել պարեկները և սահմանազատել տարածքը։

     

    Քաղաքացին այդ քայլին դիմել է՝ ի նշան բողոքի Գյումրու քաղաքապետի դեմ։ Ոստիկանները բանակցելու արդյունքում կարողացել են քաղաքացուն համոզել, որ նա դուրս գա ավտոմեքենայից: Այնուհետև նա ոստիկանների հետ գնացել է ոստիկանության բաժին։ Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում, պարզվում է կարգազանցի ինքնությունը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս