21:42:18 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երեւանի «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկում իրար են բախվել «Mercedes»-ն ու հիվանդի տեղափոխող շտապօգնության մեքենան

    20:52 26 Հոկտեմբեր 2021

    Այսօր՝ հոկտեմբերի 26-ին,  ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

    Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 17:50-ի սահմաններում  Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհ փողոցի՝ ժողովրդին հայտնի «Հայրենիք» կինոթատրոնի  խաչմերուկում  բախվել են  Mercedes-ն ու «Արմենիա» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան:

    Վթարի հետևանքով տուժածներ չկան:

    Շտապօգնության ավտոմեքենան հիվանդ տեղափոխելիս է եղել:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ