20:29:22 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ի՞նչ եք ուզում, որ ոտքո՞վ գնամ էստեղից. Ես դրան էլ դեմ չեմ. Մհեր Գրիգորյանը՝ ծառայողական մեքենաները կրճատելու մասին

    14:21 28 Հունվար 2022


     

    «Եռաբլուր» պանթեոնում այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվեցին, թե երբ են հրաժարվելու բազմաթիվ ծառայողական մեքենաներից՝ հաշվի առնելով, որ գործող իշխանությունը նախկինում մշտապես խոսում էր ծառայողական մեքենաների կրճատման մասին, սակայն այսօր դրանք շատ-շատ եւ եւ ահռելի ծախսեր են արվում:

    Ի պատասխան փոխվարչապետն ասաց. «Իսկ ոտքով քայլե՞նք: Իրականության մեջ ես հաճույքով կքայլեմ, դրան էլ դեմ չեմ, բայց ամեն դեպքում բերեք մեքենայի ֆունկցիան չգերագնահատենք: Ինչ եք ուզում, որ ոտքո՞վ գնամ էստեղից, գնանք միասին: Բայց չեմ կարծում, որ դա արդյունավետ է, այդ թվում ձեզ համար»:

    Դիտարկմանը, որ երբ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր էր, գրել էր, որ Դանիայի խորհրդարանում ընդամենը մեկ ծառայողական մեքենա կա, իսկ ընդհանուր Դանիայում՝ 23 մեքենա, նա արձագանքեց. «Ես անկեղծ ասած, չեմ եղել Դանիայում, բայց որ գնամ, մի հատ ուշադիր կնայեմ: Եթե իրոք այդ երկրում մեկ մեքենա է, դա իհարկե, ունիկալ բան է»:

    Նա չհամաձայնեց լրագրողներից մեկի պնդմանը, թե 2022 թվականի բյուջեով ծառայողական մեքենաների թիվը 10-ով ավելացել է. «Չի կարող այդպիսի բան լինել: Հանրային բարեփոխումների գործընթացում նախարարությունների եւ պետական մարմինների թիվը կրճատվել եւ կրճատման միտում ունի: Սա առնվազն նշանակում է, որ մեքենաների թիվը պետք է նվազի: Ինքս անկեղծ չեմ էլ հաշվել, որովհետեւ դա տենց շատ էական չեմ հարամում այսօրվա խնդիրների շարքում: Բայց հաստատ մեքենաների թիվը կրճատվել է»,-ասաց Մհեր Գրիգորյանը:

    Հարցին, թե Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանն ո՞վ է ներկայացնելու, նա պատասխանեց, որ այս պահին դեռ նման որոշում չկա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս