03:33:00 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մեդվեդևը չի բացառում, որ Ռուսաստանի կազմում նոր տարածքներ հայտնվեն

    21:12 14 Դեկտեմբեր 2024

    «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ Ռուսաստանի կազմում նոր շրջաններ հայտնվեն։ 

    «Պետք է այնպես անել, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների ներուժն ամբողջությամբ իրացվի։ Դրանով  կզբաղվենք «Ժողովրդական ծրագրի» շրջանակներում, որում ներառված է «Նոր շրջանների զարգացում» բաժինը։ Ի դեպ, այդ փորձը կարող է պահանջված լինել նաև այն դեպքում, եթե մեր երկրի տարածքում էլի նոր շրջաններ հայտնվեն»,- ասել է Մեդվեդևը՝ «Եդինայա Ռոսիա»-ի համագումարի ժամանակ։

    Նա նշել է նաև, որ ՌԴ կազմ մտած նոր շրջաններից յուրաքանչյուրը  «դառնալու է  հզոր շարժիչ՝ ողջ պետության զարգացման համար»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս