00:26:54 29°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Մեծ յոթնյակի» երկրները ցանկանում են արգելել ռուսական ոսկու ներմուծումը․ Կրեմլն արձագանքել է

    21:41 27 Հունիս 2022

    Ռուսաստանն իր ոսկին կվաճառի այն երկրներին, որտեղ այն պահանջարկ ունի և որտեղ ավելի օրինական տնտեսական ռեժիմներ են, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը, որում նշվում է G7-ի երկրների կողմից ռուսական ոսկու ներմուծումն արգելելու մտադրության մասին։

    «Թանկարժեք մետաղների շուկան շատ մեծ է ու շատ բազմազան։ Ինչպես մնացած ապրանքների դեպքում է լինում, տրամաբանական է, որ եթե մի շուկան կորցնում է իր գրավչությունը՝ ոչ լեգիտիմ որոշումների պատճառով, ապա տեղորոշումը փոխվում է, կենտրոնանում այն երկրների վրա, որտեղ այդ ապրանքներն ավելի պահանջված են և որտեղ ավելի համար և ավելի օրինական տնտեսական ռեժիմներ են»,- ասել է Պեսկովը։

    Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ «Մեծ յոթնյակի» երկրները արգելլանք կդնեն ռուսական ոսկու ներմուծման վրա։ Իսկ Reuters գործակալությունը, վկայակոչելով ամերիկյան վարչակազմում սեփական աղբյուրին, գրել էր, որ պաշտոնական արգելքի մասին կհայտարարվի հունիսի 28-ին։

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ