07:44:49 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մարվել է Նռնաձոր գյուղում բռնկված հրդեհը. այրվել է մոտ 17,5 հա բուսածածկույթ

    06:42 9 Օգոստոս 2021

    Նռնաձոր գյուղում բռնկված հրդեհը oգոստոսի 8-ին, ժամը 18։30-ին  մարվել է։ Այրվել է մոտ 17,5 հա բուսածածկույթ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

    Օգոստոսի 3-ին, ժամը 19։02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նռնաձոր գյուղում այրվում է խոտածածկ տարածք։

    Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

    Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է Նռնաձոր գյուղից հարակից սարալանջ տանող հատվածում (մոտ 3 կմ հեռավորության վրա)։

    Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել էին։

    Հրշեջ-փրկարարների եւ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել էր հերթապահություն։

    Օգոստոսի 4-ին, ժամը 08։00-ին Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղում վերսկսվել էին հրդեհաշիջման աշխատանքները։

    Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել էին 13 հրշեջ-փրկարար, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի «Արեւիկ» ազգային պարկի 17 աշխատակից։

    Հրդեհը մեկուսացվել էր ժամը 10։45-ին։ Ժամը 15։40-ին տեղեկություն էր ստացվել, որ հրդեհի վայրում առկա է հրդեհի նոր օջախ։

    Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել էին 13 հրշեջ-փրկարար եւ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի «Արեւիկ» ազգային պարկի 19 աշխատակից։

    Օգոստոսի 5-ին, ժամը 12։10-ին Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել էր։ Այրվել էր մոտ 15 հա բուսածածկույթ։

    «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի «Արեւիկ» ազգային պարկի եւ «Շիկահող» պետական արգելոցի աշխատակիցների կողմից սահմանվել էր հերթապահություն։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս