21:15:47 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երեւանում երեք անգամ ավելի շատ պատվաստված քաղաքացի կա, քան ամբողջ Հայաստանում. քաղաքապետ

    22:11 26 Հոկտեմբեր 2021

    Բնակչության պատվաստումների ցուցանիշով Երեւանը առաջատար է՝ տոկոսային հարաբերակցությամբ մայրաքաղաքում պատվաստված մարդիկ երեք անգամ ավելի շատ են, քան ամբողջ Հայաստանում։ Այս մասին հոկտեմբերի 26-ին հայտնել է քաղաքի քաղաքապետ Հայկ Մարությանը։

    Երեւանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը հավելել է, որ քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների աշխատակիցների 80 տոկոսը պատվաստված է։

     

    Նշվում է, որ հոկտեմբերի կեսերին պատվաստվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների 44 տոկոսը։

    Հիշեցնենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հոկտեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում ասել էր, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջովին պատվաստվածների թիվը կազմում է մոտ 7 տոկոս, բնակչության մոտ 16 տոկոսը ստացել է պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս