- Տնային կալանք և վարչական վերահսկողություն. «Հրապարակ»
- Մինչև 18 տարեկաններին անվճար կհատկացվի գլյուկոզայի մոնիթորինգի սարք
- ԵՄ-ին անդամակցելու գործընթացը մնալու է թղթի վրա. «Հրապարակ»
- Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում
- Դատավոր Դոլմազյանը ամենացածր վարկանիշ ունեցող դատավորներից մեկն է․ «Ժողովուրդ»
- Երկրաշարժ Բավրա գյուղից 6 կմ հյուսիս-արևելք. զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշուտ և Ղազանչի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ
- Երևանում 51-ամյա տղամարդը ցած է նետվել շենքից
- Շղթայական ավտովթար՝ Սարդարապատում․ տnւժածներ չկան
- Խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ ավարտված բանակցությունները ճանապարհ են դեպի հարաբերությունների կարգավորում և դիվանագիտական կապերի հաստատում. Ամիրբեկով
- Բաքվին մտահոգել է Հայոց թեմի նամակը
Մարդկանց չցրվելը և արագ շատանալը վկայում է, որ լուրջ տեղաշարժեր կան հանրային գիտակցության մեջ, ստեղծվել է նոր ընտրազանգված. Վահե Հովհաննիսյան
11:36 13 Հունիս 2024Երեկ տեղի ունեցան դեպքեր, որոնք էական կարևորություն ունեն հետագա զարգացումների համար:
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը։
«1. Ե՞րբ սկսվեց հարձակումը խաղաղ մարդկանց վրա. Սրբազանը դիմեց իրեն ուղիղ եթերով հետևող իշխանությանը՝ ասելով «բացեք դարպասները, մենակով գալիս եմ ձեզ հետ հանդիպելու»։ Սա անարյուն, քաղաքակիրթ-քաղաքական ճանապարհի ամենապարզ տարբերակն էր։ Ի պատասխան՝ իշխանությունը նռնակներ նետեց խաղաղ մարդկանց վրա։ Հարթակից հնչած՝ հանդիպման առաջարկը խախտեց իշխանության սցենարը, և այն չգտավ այլ լուծում, բացի մարդկանց վրա հարձակվելուց։ Սա պետք է հստակ արձանագրել։
2. Մեկ հոգու հայտարարությունը, թե՝ իր ձախողումն է եղել, որ դեռևս 2018-ին չի հայտարարել, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին, շատ լուրջ հանգրվան է։ Իմիջիայլոց ասել, թե՝ մի թեթև սխալվեցի, «Արցախը Ադրբեջան է, և վերջ» ասելու փոխարեն ասացի «Արցախը Հայաստան է, և վերջ», ու այդ «թեթև սխալի» արդյունքում հրահրեցի պատերազմ, տվեցի 5 հազար զոհ, հայաթափեցի Արցախը... Թեթև սխալ է, բա ոնց։ Ու սրան մի 60-70 ծափահարում են։ Սա ինքն իր դեմ տված ամենածանր ցուցմունքներից է։
3. Լուսաձայնային նռնակներ նետվել են խաղաղ մարդկանց վրա, այգու մոտ, որտեղ կային մայրեր, երեխաներ, հղի կանայք, տարեցներ։ Նետվել է լրագրողական խմբի վրա։ Հատուկ միջոցները կիրառվել են առանց նախազգուշացման, մարդկանց խիտ խմբերի վրա։ Եվ սա պաշտպանողները, արդարացնողները կիսում են հրաման տվողների, հրաման կատարողների, նրանց արդարացնողների հետ հավասար պատասխանատվություն։
4. Փողոցում կանգնած են եղել հազարավոր խաղաղ մարդիկ, մեր երեխաները, մեր ընտանիքները, մեր ընկերները, նրանց ընտանիքները, և այս ենիչերիական հարձակումը էապես փոխում է ամբողջ մթնոլորտը։
5. Անհատական մակարդակում շատ կարևոր է դիրքորոշումների հստակեցումը։ Երբ նռնակներ են նետվում խաղաղ մարդկանց վրա, քո ու ընկերներիդ ընտանիքների վրա, հղի կանանց ու խաղաղ իրենց բողոքն արտահայտող մարդկանց վրա, ու ամեն ինչ լավ հասկացող այլոք լռում են, մենք այլևս պետք է հստակ ասենք, որ Նիկոլը մենակ չէ, ու էն խավը, որ օրվա առաջին կեսը քո մոտ հայրենիքի դարդն է անում, իսկ օրվա մյուս մասը այլ միջավայրում լավ էլ նիկոլական է, ու օգտվում է բոլոր բարիքներից, Նիկոլի ամենակեղտոտ պաշտպաններն են ու այս ողբերգության համահեղինակներից։ Եվ եթե այս մթնոլորտը շարունակվի, անվանական, անհատական պատասխանատվության հարցեր են առաջանալու, և Սրբազանի հարթակը ստիպված պետք է անվանական խոսի դրանց մասին։ Սա լինելու է փողոցի և պայքարող հանրության օբյեկտիվ պահանջը։ Հերիք եղավ։
6. Ինստիտուցիոնալ մակարդակում «եթե չես դատապարտում, ապա սատարում ես» բանաձևն է։ Այն քաղաքական և հանրային միավորները, որոնք հստակ տեսակետ չեն հայտնի, չեն դատապարտի, ուրեմն սատարում են խաղաղ մարդկանց վրա նռնակներ նետելը։
7. Մեկ հոգին կորցնում է կառավարման թելը, և նրան ծափ տվողները դա անում են վախից։
8. Նռնակներ նետելուց, բազմաթիվ վիրավորներ, արյուն տեսնելուց հետո, հատուկ ուժերի բորենիական հարձակումից հետո խաղաղ ցուցարները չեն ցրվել, սա բացառիկ դեպք է աշխարհում։ Փոխարենը՝ մեկ ժամ հետո խաղաղ ցուցարարների քանակը քառապատկվեց. մինչև ուշ գիշեր մարդիկ իրենց արժանապատվությունն ու կամքն էին ցույց տալիս, ու նրանց մեջ մեծ թիվ էին կազմում կանայք, երիտասարդ աղջիկներն ու տղաները։ Եվ վայրագություններ անողները, հրաման տվողները և նրանց արդարացողները սա պետք է լավ հասկանան, հետո չասեն «բա մենք ի՞նչ ենք արել, մենք ի՞նչ կապ ունեինք»։
9. Մարդկանց չցրվելը և արագ շատանալը վկայում է, որ լուրջ տեղաշարժեր կան հանրային գիտակցության մեջ, ստեղծվել է նոր ընտրազանգված։ Երեկվա օրը ցույց տվեց, որ մեկ հոգին վերջացած է, նա պիտի գնա, ուրիշ ճանապարհ չկա։ 10 հազար հոգու էլ բռնի, 200 նռնակ էլ գցի, ստիպի, որ իրեն ծափ տալու փոխարեն խմբակցությունընաև երգի-պարի՝ միևնույն է, Հայաստանում պետք է փոխվի իշխանությունը։
10. Շարժումը պետք է րոպե առաջ կառուցվածքային-աշխատանքային միավորներ ստեղծի՝ իշխանական տոքսիկ քարոզչությունը չեզոքացնելու և ավելի մեծ կոնսոլիդացիա ապահովելու համար։ Շարժման հաջողության գրավականը ոչ միայն ճշմարիտ խոսքն է, մարդկանց ազնիվ մղումները, այլև՝արդյունավետ աշխատանքային մեքենայի ստեղծումը»։
Լրահոս
- Տնային կալանք և վարչական վերահսկողություն. «Հրապարակ» 09:43 27 Մարտ 2025
- Մինչև 18 տարեկաններին անվճար կհատկացվի գլյուկոզայի մոնիթորինգի սարք 09:32 27 Մարտ 2025
- ԵՄ-ին անդամակցելու գործընթացը մնալու է թղթի վրա. «Հրապարակ» 09:21 27 Մարտ 2025
- Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում 09:10 27 Մարտ 2025
- Դատավոր Դոլմազյանը ամենացածր վարկանիշ ունեցող դատավորներից մեկն է․ «Ժողովուրդ» 09:00 27 Մարտ 2025
- Երկրաշարժ Բավրա գյուղից 6 կմ հյուսիս-արևելք. զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշուտ և Ղազանչի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ 07:53 27 Մարտ 2025
- Երևանում 51-ամյա տղամարդը ցած է նետվել շենքից 23:48 26 Մարտ 2025
- Շղթայական ավտովթար՝ Սարդարապատում․ տnւժածներ չկան 23:05 26 Մարտ 2025
- Խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ ավարտված բանակցությունները ճանապարհ են դեպի հարաբերությունների կարգավորում և դիվանագիտական կապերի հաստատում. Ամիրբեկով 22:42 26 Մարտ 2025
- Բաքվին մտահոգել է Հայոց թեմի նամակը 22:16 26 Մարտ 2025
- Երևանում կայացավ Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը 21:39 26 Մարտ 2025
- Երկրաշարժ՝ Ադրբեջանի Մինգեչաուրի ջրամբարի տարածքում 21:27 26 Մարտ 2025
- Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի խորհրդարանականները միանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը անհապաղ ստորագրելու կոչին 21:10 26 Մարտ 2025
- Չի կարելի մի կողմից գոռալ ԵՄ անդամակցության մասին, մյուս կողմից՝ միջնադարյան բռնшճնշումների ենթարկել խոսքի ազատության իրավունքն ու դա իրացնող լրագրողներին. «Կամուրջ» նախաձեռնություն 20:54 26 Մարտ 2025
- Խաղի կանոնները խաղակեսին փոխելը լավ գաղափար չէ. էկոնոմիկայի նախարարը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին 20:40 26 Մարտ 2025
- Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո ֆերրանտիին 20:27 26 Մարտ 2025
- Դե, դուք վունդերկինդների խմբակցությունն եք, կրթվելու կարիք չունեք. Դուք այդպես էլ մնացել եք նույն կետում.վարչապետը՝ ընդդիմադիր պատգամավորին 20:12 26 Մարտ 2025
- «Այսօր Երևան-Կապան օդանավը թռնում է ու վերադառնում է». Նիկոլ Փաշինյան 20:00 26 Մարտ 2025
- «Արցախյան շարժումը դուք չեք սկսել, որ դուք էլ դադարեցնեք». Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին 19:49 26 Մարտ 2025
- Որևէ դուրսպրծուկ չի կարող ՀՀ ընտրողի կամքին բռնանալ, կհայտնվի ասֆալտին. Փաշինյան 19:38 26 Մարտ 2025
Փոխկապակցված նորություններ
-
09:43 27 Մարտ 2025 Տնային կալանք և վարչական վերահսկողություն. «Հրապարակ» Տնային կալանք և վարչական վերահսկողություն. «Հրապարակ»
-
09:32 27 Մարտ 2025 Մինչև 18 տարեկաններին անվճար կհատկացվի գլյուկոզայի մոնիթորինգի սարք Մինչև 18 տարեկաններին անվճար կհատկացվի գլյուկոզայի մոնիթորինգի սարք
-
09:10 27 Մարտ 2025 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում
Քաղաքականություն
-
10:20 27 Մարտ 2025 Անդրանիկ Քոչարյանին մերժողները ՔՊ-ում շատացել են․ «Ժողովուրդ» Անդրանիկ Քոչարյանին մերժողները ՔՊ-ում շատացել են․ «Ժողովուրդ»
-
10:08 27 Մարտ 2025 Հայկ Սարգսյանի հարցը կքննարկվի ՔՊ վարչությունում․ «Հրապարակ» Հայկ Սարգսյանի հարցը կքննարկվի ՔՊ վարչությունում․ «Հրապարակ»
-
09:21 27 Մարտ 2025 ԵՄ-ին անդամակցելու գործընթացը մնալու է թղթի վրա. «Հրապարակ» ԵՄ-ին անդամակցելու գործընթացը մնալու է թղթի վրա. «Հրապարակ»