12:07:19 24°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Փաշինյանի «սարդարապատյան» փախուստն ու փրկության զուր «ճիգերը». Մանուկյան

    11:21 29 Մայիս 2024

    «Հայաստան դաշինք» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրել է.

    «Մայիսի 28-ին, երբ այլեւս հասարակության համար հստակ էր, որ սեփական երկրում Փաշինյանն այլեւս փախուստ է տալիս ու չի կարողանում ներկա գտնվել Սարդարապատի հուշահամալիրում պաշտոնական, պետական արարողությանը, իշխանական քարոզչամեքենան փորձեց իրեն չհասկացողի տեղ դնել ու ներկայացնել, թե կարեւորն արարողությունը կայացավ։

    Բայց փաստերն ու փաստաթղթերը, լուսանկարները վկայում են՝ պաշտոնական արարողությունը Սարդարապատում նախատեսված է եղել մայիսի 28-ի վաղ առավոտյան, որին ներկա հազարավոր քաղաքացիներից վախենալով, Փաշինյանը հրաժարվել է ժամանել։

    Իշխանությունը Սարդարապատում մշակել էր գեներալական ուսադիրներ ու պարգեւներ հանձնելու հերթական շոուն (2020 թվականի հուլիսյան բեմականացման պես), բայց մտափոխվել ու արարողությունը վերջին պահին հապշտապ տեղափոխել էր նախագահական նստավայր։

    Հանրային հեռուստաընկերությունն ու իշխանական քարոզչամեքենան մայիսի 28-ին Սարդարապատում առավոտյան պատրաստվում էին հանրության վրա հերթական քարոզչական գրոհի, բայց ձախողեցին ու նպատակին չհասան։

    Սրբազան շարժումն ու Բագրատ սրբազանն են իրավիճակի տերն ու թելադրողը, եւ նրանց շարժով է իշխանությունը պարտադրված գործել։

    Հիմա փաստերը։

    Մայիսի 27-ին՝ 16։26-ին, ներքին պաշտոնական գրությունով ԱԺ աշխատակազմի ղեկավարը տեղեկացնում է պատգամավորներին եւ պաշտոնեությանը, թե Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր մեկնելու համար Ազգային ժողովի կողմից տրամադրած տրանսպորտային միջոցները շարժվելու են մայիսի 28-ին, ժամը 07։30-ին՝ ավտոտրանսպորտային բաժնի հարակից տարածքից:

    Բայց այն չի կայանում եւ 28-ի առավոտյան պատգամավորները Սարդարապատում չեն հայտնվում, թեեւ մեկնելու չեղարկման մասին պաշտոնական այլ գրություն չի ուղարկվում։ Թերեւս իշխանականներին ներքին չաթերով էին տեղյակ պահել այդ մասին։

    Պարգեւատրման եւ կոչումների շնորհման արարողության մասնակիցներին նախապես կանչել էին Սարդարապատ, բայց 27-ի ուշ երեկոյան միայն տեղեկացրել էին գալ Նախագահական։

    Հանրայինը հսկայական նախապատրաստական աշխատանքներ էր արել՝ տեսա, ձանային ապահովման համար:

    Սակայն մայիսի 27-ի ուշ երեկոյան 23։00-24։30 շրջանում ձայնային ողջ տեխնիկան հեռացվեց ու հաջորդ օրը իշխանականները ստիպված գործածեցին փոքրիկ բարձրախոսներ։

    Հեռուստաընկերություններին նախապես տեղեկացրած են եղել, որ մայիսի 28-ի առավոտյան Սարդարապատից լինելու է ուղիղ տեսաազդանշան եւ Փաշինյանի ուղերձը, որն արդեն կեսգիշերից հետո չեղարկվեց։

    Սա էր Սարդարապատից Փաշինյանի փախուստի իրական պատկերը։

    Չեմ անդրադառնում  հուշահամալիրում ուշացած ու մեկուսացած արարողության համար Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ հոգեւոր դասի առջեւ սեւբերետավորների զորակազմերը շարելուն ու թշնամական գործողություններին, պարգեւատրման արարողության խեղճությանը, անշուքությանն ու ձեւաչափերին, անգամ պաշտպանության նախարարության պամար անականկալ գեներալական կոչում են շնորհում եւս մեկ զինվորականի` ՀՀ զինված ուժերի ռազմատեղագրական ծառայության պետին, որի մասին նախագահի հրամանագիր չէր հրապարակվել, ինչպես մյուսների դեպքում։

    Այս ծառայության պետի հաստիքը անցնող երեսուն տարիներին համարվել է գնդապետական։ Հստակ է վերջին պահին Փաշինյանը բանավոր որոշել է տավուշյան սահմանագծման գլխավոր գործող անձին վարձահատույց լինել։

     Իբրեւ ամփոփում, իրականում Սարդարապատից եւ այլ պաշտոնական արարողություններից Փաշինյանը վաղուց է փախուստի դիմել։ Անցնող տարիներին նույն Սարդարապատ նա իր շքախմբով ժամանում է հազարավոր ոստիկաններով շրջապատված ու մեկուսացված։

    Նա այլեւս ժողովրդական հանդիսությունների մասնակից չէ, նա իր համար ունի միայն ոստիկանություն ու բիրտ ուժ։
    Իսկ շատերը հիշում են տարիներ առաջ Սարդարապատի հուշահամալիրի տոնակատարությունները՝ մարզային տաղավարներ, հյուրասիրություններ, երգ-պար, հազարավոր քաղաքացիներ, հոգեւոր դաս, պաշտոնյաներ, ոստիկաններ, զինվորականներ միախառնված, առանց պատնեշների ու Վեհափառի առաջ ամոթից գլուխը կախ սեւ բերետավորի»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս