20:31:24 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Մանկական Եվրատեսիլ-2021» մրցույթում Նիդերլանդները կներկայացնի հայ պատանին

    07:20 2 Սեպտեմբեր 2021

    «Մանկական Եվրատեսիլ-2021» երգի մրցույթում Նիդերլանդները կներկայացնի հայ պատանին: Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հյուրընկալել է Լյովա Խաչատրյանին, որը մասնակցել է երգի մրցույթի Նիդերլանդների ազգային ընտրությանն ու հասել եզրափակիչ փուլ:

    Դեսպանն իր աջակցությունն է հայտնել ու հաջողություն մաղթել պատանուն և նրա խմբի անդամներին: 
     

    Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում Լյովա Խաչատրյանը SHINE բենդի հետ կներկայացնի A million little things երգը, որը կհեռարձակվի սեպտեմբերի 25-ին NPO Zapp հեռուստաալիքով:

    ՀՀ դեսպանությունը Նիդերլանդներում գտնվող հայրենակիցներին հրավիրում է աջակցելու Լյովա Խաչատրյանին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս