17:58:16 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Դեսպան Մակունցը և Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը քննարկել են Լոս Անջելեսի հայ համայնքին առնչվող հարցեր

    14:52 3 Մարտ 2024

    Ս.թ. մարտի 2-ին Լոս Անջելես աշխատանքային այցի շրջանակներում դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների, Հայաստան-սփյուռք գործակցության, ինչպես նաև Լոս Անջելեսի հայ համայնքին առնչվող հարցերի վերաբերյալ:

    Նույն օրը դեսպան Մակունցն այցելեց Մերդինյան Հայ Ավետարանչական վարժարան, տնօրեն Սյուզի Օհանյանի ուղեկցությամբ շրջեց դպրոցում, որից հետո մասնակցեց Ամերիկայի Հայ Աետարանչական Ընկերակցության խորհրդի նիստին:

    Նիստի ընթացքում դեսպան Մակունցը հանդես եկավ ծավալուն ելույթով՝ անդրադառնալով ինչպես Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգի ու ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ուղղություններին, այնպես էլ՝ Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակին ու խաղաղության օրակարգին:

    Նիստի ավարտին դեսպանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

    messenger sharing button

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս