03:03:37 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին

    11:00 16 Դեկտեմբեր 2017

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին: Ինչպես փոխանցում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը, ընթրիքը տեղի է ունենալու 2018 թվականի հունվարի 30-ին:

    Այն նախատեսված է Փարիզի l’Hôtel du Collectionneur-ում:

    Ընթրիքի ժամանակ ակնկալվում է Ֆրանսիայի նախագահի ելույթը:

    Հայտնի է, որ ավանդական դարձած յուրաքանչյուր ընթրիքի մասնակցում են Ֆրանսիայի նախագահը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, կառավարության անդամներ, խորհրդարանականներ, Շվեյցարիայում ՀՀ դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայի պետական և տեղական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ և հոգևոր հայրեր:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս