19:27:09 20°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մակրոնը հայտնել է առաջիկա օրերին Պուտինի հետ բանակցություններ վարելու ծրագրերի մասին

    21:54 20 Սեպտեմբեր 2022

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է  մոտ օրերս հեռախոսային բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

    «Նախատեսվում է, որ մոտ օրերս մենք բանակցություններ կվարենք պարոն Պուտինի հետ, մասնավորապես՝ միջուկային խնդրի շուրջ»,- երեքշաբթի օրը BFM հեռուստաալիքի եթերում ասել է նա։

    Ֆրանսիայի ղեկավարը հիշեցրել է, որ ավելի վաղ միջուկային անվտանգության հարցը քննարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ և մանրամասնել, որ նույն հարցը քննարկել են երկու երկրների արտգործնախարարները։ Նա հայտնել է, որ չորեքշաբթի առավոտյան այս հարցով հանդիպում կանցկացնի ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի հետ։

    «Զրույցի արդյունքում մենք Պուտինի հետ կշփվենք առաջիկա օրերին»,- ասել է Մակրոնը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս