13:50:40 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Էմանուել Մակրոնն ընդունել է Միշել Բարնյեի հրաժարականը

    19:57 5 Դեկտեմբեր 2024

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է վարչապետ Միշել Բարնյեի կառավարության հրաժարականի դիմումը։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հայտարարությունը:

    Ֆրանսիայի խորհրդարանը երեկ անվստահություն էր հայտնել Միշել Բարնյեի կառավարությանը: Հարցը քվեարկության է դրվել այն բանից հետո, երբ Բարնյեն առանց պատգամավորների հետ համաձայնեցման հավանություն է տվել 2025 թվականի բյուջեին։

    Վերջին անգամ Ֆրանսիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել Ժորժ Պոմպիդուի կառավարությանը 1962 թվականին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս