21:52:28 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Միացյալ Նահանգներն աջակցել է ՄԱԿ-ի համակարգում Թայվանի ընդգրկմանը

    22:46 26 Հոկտեմբեր 2021

    Միացյալ Նահանգներն աջակցել է ՄԱԿ-ի համակարգում Թայվանի ընդգրկմանը: Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թայվանի «կառուցողական մասնակցությունը ՄԱԿ-ի համակարգում» անվանել է «պրագմատիկ» հարց, այլ ոչ թե՝ քաղաքական։

    «Այն փաստը, որ Թայվանը վերջին 50 տարիների ճնշող մեծամասնության ընթացքում ակտիվորեն մասնակցել է ՄԱԿ-ի որոշ մասնագիտացված ձեռնարկություններին, վկայում է այն մասին, թե ինչ նշանակություն է տալիս միջազգային հանրությունը Թայվանի ներդրմանը»,- ասվում է Բլինքենի հայտարարության մեջ

    Նա հավելել է, որ Առողջապահության համաշխարհային ասամբլեայից Թայվանին հանելը համաշխարհային հանրությանը զրկում է COVID-19-ի համավարակին արձագանքից։

    Պետքարտուղարի հայտարարությունը հետեւել է անցյալ շաբաթ ԱՄՆ-ի եւ Թայվանի պաշտոնյաների վիրտուալ հանդիպմանը, որը կենտրոնացած էր ՄԱԿ-ի աշխատանքներին մասնակցելու Թայվանի կարողությանը եւ գլոբալ այն մարտահրավերների լուծմանը նպաստելուն, ինչպիսիք են հանրային առողջապահությունը, շրջակա միջավայրը եւ կլիմայի փոփոխությունը, օգնության տեխնիկական ստանդարտները՝ զարգացման եւ տնտեսական համագործակցության նպատակներով։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ