20:59:14 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մահվան ելքով վրաերթ Երեւանում․ 70–ամյա հետիոտնը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է

    08:03 18 Օգոստոս 2021

    Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երեւանում։ Օգոստոսի 18-ին, Ժամը 00։10-ի սահմանում, Երեւանի բնակիչ 29-ամյա Արշակ Աթոյանը Կոմիտասի 40/2 հասցեի դիմաց իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մոտ 70 տարեկան, դեռեւս անձը չպարզված տղամարդու։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

    Վրաերթի ենթարկվածին առաջին օգնության են հասել քաղաքացիները, ապա նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

    Դեպքի վայրից ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել նաեւ Երեւանի բնակիչ 27-ամյա Անդրանիկ Գինոսյանին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենան, քանի որ կան տեղեկություններ, որ նշված ավտոմեքենան նույնպես մասնակցություն է ունեցել դեպքին։

    Այսօր, ժամը 07։00-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։

    Փաստի առթիվ  հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

    Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

     
    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ