18:15:30 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արծվիկ Մինասյանը՝ երեկ տեղի ունեցածի մասին․ «Նախապես մշակված գործողություն էր»

    12:53 13 Հունիս 2024

    ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, թե երեկ տեղի ունեցած իրադարձությունները հստակ մշակված, նախապես դերաբաշխմամբ իրականացված գործողություն էր։ 

    Նա նշել է, որ հունիսի 17-ին նախատեսված ԱԺ արտահերթ նիստը լինելու է. «Ուզում եմ տեղեկացնել՝ այս ելույթից հետո, ինչպես ընդունված է ժանրի կանոններով, ՔՊ-ն՝ իր ողջ կազմով, ողջ արսենալով փորձելու է երեկ տեղի ունեցած ամբողջ բախումների մեղքը բարդել շարժման, ընդդիմության, ինչպես նաև բոլոր այն մարդկանց վրա, ում ի սկզբանե թիրախավորել են»,- ասել է նա։ 

    Մինասյանը տեղեկացրել է, որ գնում են հիվանդանոցներում տեսակցելու երեկ վիրավորում ստացած անձանց և ձերբակալված քաղաքացիներին, որոնց նախաքննական մարմինը կալանքի է տանում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ