02:38:49 29°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Լուկաշենկոն ԱՄՆ-ին կոչ է արել մոռանալ «մայրցամաքներ պառակտող» տարաձայնությունների մասին

    20:52 4 Հուլիս 2022

    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՄՆ անկախության տոնի առթիվ Միացյալ նահանգների ժողովրդին հղած իր շնորհավորական ուղերձում կոչ է արել մի կողմ դնել տարաձայնություններն ու միասին ելքեր փնտրել աշխարհում ստեղծված վտանգավոր իրավիճակից դուրս գալու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։

    «Պետք է մոռանալ տարաձայնությունների մասին, որոնք ընտանիքներ, հասարակություններ, մայրցամաքներ են պառակտում ու համատեղել ջանքերը՝ ելքեր գտնելու այսօրվա խիստ մտահոգիչ ու ոչ անվտանգ իրավիճակից դուրս գալու համար։ Միայն այսպես մեր ժողովուրդները, ի շահ իրենց երեխաների ու թոռների, հանուն մեր ընդհանուր տան՝ ամբողջ մոլորակի, հանուն կյանքի, կկարողանան հաղթահարել առկա տարաձայնությունները»,- նշված է Լուկաշենկոյի շնորհավորական ուղերձում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս