23:59:54 30°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ինչո՞վ այս շփումն ազատ չէ, որևէ մեկը սահմանափակո՞ւմ է ունեցել․ Փաշինյանը պատասխանում է առցանց ասուլիսներին ընդդիմադիր ԶԼՄ–ների հարցերը չկարդալու մասին հարցին

    21:50 27 Հունիս 2022

    Որքանով տեղյակ եմ բոյկոտել են այն լրատվամիջոցները, որոնք ներկայացնում են այն քաղաքական շրջանակներին, որոնք վերջին շրջանում բոյկոտային լայն գործունեություն են ծավալում։ Այս մասին օնլայն ասուլիսի ժամանակ անդրադառնալով Tert.am–ի, Factor.am–ի Azatutyun.am-ի այն հարցերին, թե ինչո՞ւ են ասուլիսները արվում նման ձևաչափով և ասուլիսների ընթացքում ինչո՞ւ չի ընթերցվում ընդդիմադիր լրատվամիջոցների հարցերը, ասաց Նիկոլ Փաշինյանը

    «Ենթադրենք մենք հրավիրել ենք ասուլիս, հրավիրել ենք լրատվամիջոցներին և այդ նույն լրատվամիջոցները բոյկոտում են։ Ասում են՝ բոյկոտում ենք, որովհետև պատասխանը չի բխում մեր պատկերացումներից և լքում ենք ասուլիսի դահլիճը, այդ դեպքում ի՞նչ պետք է անենք։ Եթե խնդիրը բոյկոտն է, բոյկոտելու պատճառ միշտ էլ կգտնվի։ Այդ լրատվամիջոցների լիդերները խորհրդարանական ընտրություններում բոյկոտեցին ուղիղ եթերում բանավիճելու հնարավորությունը։ Ես չտեսա այդ նույն լրատվամիջոցների դատապարտող հայտարարությունները, թե ինչու այդ ուժերի ներկայացուցիչները չեն գնում և հանրության առաջ բանավեճի չեն մասնակցում։ Միշտ չէ և բոլոր ասուլիսներում չէ, որ բոլոր հարցերը հնչում են։ Երբ Երևանից դուրս էինք ասուլիս անում, լրատվամիջոցներ կային բոյկոտում էին, ասում էին՝ հեռու է մեզ հարմար։ Դա ի՞նչ բանավեճի թեմա է, եթե լրատվամիջոցներն ուզում են առերես ասուլիս, շփում, թող դիմեն կառավարության լրատվական ծառայությանը, բացատրեն ինչումն է իրենց խնդիրը։ Ասուլիսը նպատակ չէ, ասուլիսը հանրության հետ շփվելու միջոց է և մենք հիմա ուղիղ եթերում շփվում ենք հանրության հետ, ուզում եմ հասկանալ ինչո՞ւմն է պրոբլեմը։ Կան տարբեր ձևաչափեր, հիմա ինչո՞վ այս շփումը ազատ չէ, որևէ մեկը սահմանափակո՞ւմ է ունեցել։ Թող իրենք գրեն՝ ինչ ձևաչափով ասուլիս են ուզում, մենք կքննարկենք և կպատասխանենք։ Իսկ, եթե օրինակ այդ նույն լրատվամիջոցների ներկայացուցիչները որոշեն ասուլիսը կաթվածար անել, կամ կրծքով փակել ուղիղ եթերի տեսախցիկները, կա՞ այս հարցի պատասխանը։ Մենք հնարավորություն չունե՞նք հանրության հետ շփման ձևաչափ ընտրելու։ Իրենց խմբակցություններն էլ հարցուպատասխաններն են բոյկոտում, այսինք իրենց պետք է միջոցառում, որ բոյկոտեն»,- ասաց Փաշինյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ