21:55:58 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կրակը Գլենդելից հեռու է. քաղաքապետը մանրամասներ է ներկայացրել

    17:10 11 Հունվար 2025

    Կրակը, որը երևում է Գլենդելից, շատ հեռու է, քաղաքում ապահովության առումով խնդիր չկա: 

    Այս մասին «Ինստագրամ»-իր իր էջում հայտնել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը:

    «Այն կրակը, որը երևում է Գլենդելից, շատ հեռու է: Դա Խաղաղօվկիանոսյան Պալիսադեսի կրակն է: Եթե բնակվում եք Գլենդել քաղաքում, ապա որևէ պատճառ չկա մտահոգվելու ձեր ապահովության համար»,-ասել է Ասատրյանը:

    Նա հավելել է, որ քաղաքապետարանի արտակարգ իրավիճակների կենտրոնը 2-րդ մակարդակից դարձրել են 3-րդ մակարդակ, որովհետև շատ ավելի լավ վիճակում են: Փոփոխության դեպքում քաղաքապետարանը տեղյակ կպահի: 

    Կալիֆոռնիայում բռնկված հրդեհները նահանգի պատմության մեջ համարվում են ամենաավերիչներից: Տարբեր գնահատականներով վնասի չափը հասել է 135-150 միլիարդ դոլարի: Հրդեհի հետևանքով այս պահին կա 11 զոհ, այրվել են բազմաթիվ տներ: 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս