00:53:03 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Louis Vuitton-ը Մեսսիի և Ռոնալդուի մասնակցությամբ գովազդի շնորհիվ 48 ժամվա ընթացքում 13,5 միլիոն դոլար է վաստակել

    00:55 24 Նոյեմբեր 2022

    Launchmetrics մարքեթինգային հարթակը հայտնել է, որ 48 ժամվա ընթացքում Louis Vuitton նորաձևության տունը համացանցում մոտ 13,5 միլիոն ռուբլի է վաստակել, հայտնում է Business of fashion-ը

    Սոցցանցերում արագորեն տարածվել է Էնի Լեյբովիցի լուսանկարը, որում համաշխարհային ֆուտբոլի աստղեր Քրիստիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին շախմատ են խաղում ապրանքանիշի ճամպրուկի վրա: Երկու օրվա ընթացքում այն հրապարակվել է ավելի քան 55 հազար անգամ՝ հավաքելով ընդհանուր առմամբ մոտ 65 միլիոն հավանում, ինչն ամենաշատն է «Ինստագրամ» սոցիալական հարթակի ողջ պատմության ընթացքում։ Ինչպես հաղորդվում է, Louis Vuitton-ը՝ նկարի հրապարակումից հետո հավաքվել է մոտ 13,5 միլիոն դոլար: Ըստ Launchmetrics մարքեթինգային հարթակի, սա կրկնակի ավել է Adidas-ի և Blackpink խմբի համագործակցության արդյունքներից, ինչպես նաև մոտ 40%-ով ավելի, քան Versace-ի գովազդային արշավի շահույթը Ջենիֆեր Լոպեսի հետ 2019 թվականին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս