- Սիրուշոն հայտնել է դստեր անունը
- Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
- Ուկրաինան կրկին զենք է գնել գերմանական արտադրողից. ԶԼՄ
- Թուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջեւ է կանգնած. Չավուշօղլու
- Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. կա 5 վիրավոր
- Հայաստան համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նիստը շրջանցել է երկու կարևոր թեմա. Զաքարյան
- Աննա Հակոբյանը պաշտոնական հանդիպումներ և քննարկումներ կունենա Նիցցայում, Մոնակոյում և Կաննում
- Կրկին տիեզերքում է իրանական «Զոլջենահ» կոչվող հրթիռը
- Ռուսաստանին մի քանի ժամ է պակասում արտաքին պարտքի դեֆոլտից. Bloomberg
- Հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի շենքերից մեկի նկուղային հարկում
Լոռիում բացահայտվել են լայնածավալ ապօրինի ծառահատումների դեպքեր. անտառապետն ու ևս երեք անձ ձերբակալվել են
11:09 24 Հունիս 2022ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության մասնաճյուղի Վահագնիի անտառպետության պահպանության տարածքներում ապօրինի ծառահատումների դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել են լայնածավալ ապօրինի ծառահատումների դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 6 միլիոն ՀՀ դրամի գույքային վնաս:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Վահագնիի անտառպետության անտառապետ Մ. Ն.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, 2021 թվականի ընթացքում հանձնարարել է անտառապահ Ս. Վ.-ին` Լոռու մարզի մի խումբ բնակիչների թույլատրել անարգել մուտք գործել հիշյալ անտառպետության տարածք և առանց համապատասխան փաստաթղթերի առկայության կատարել ապօրինի ծառահատումներ, որից հետո հիշյալ անձինք յուրաքանչյուր խորանարդ մետր փայտանյութի դիմաց անտառապետին որոշակի գումարներ են վճարել
Բացի այդ, անտառապետ Մ. Ն.-ն փայտանյութի վաճառքի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել Լոռու մարզի բնակիչ Ս. Մ.-ի հետ, որից հետո՝ 2021 թվականի մարտից աշնան կեսերն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Վահագնի համայնքի բնակիչներ Դ. Կ.-ն և Գ. Կ-ն իրենց կողմից ապօրինի հատված փայտանյութն անտառից տեղափոխել են Լոռու մարզի Վահագնաձոր համայնքում գտնվող «Զամարլու» կոչվող տարածք, որտեղից էլ այն վերաբարձել են Ս. Մ.-ին պատկանող ավտոմեքենաները: Նշված փայտանյութի մեկ խորանարդ մետրի դիմաց Ս. Մ.-ն անտառապետ Մ. Ն.-ին վճարել է 8000 ՀՀ դրամ, որից 6.000 դրամը որպես փայտանյութի արժեք, իսկ 2.000 ՀՀ դրամը` Դ. Կ.-ին և Գ. Կ.-ին որպես աշխատավարձ:
Քրեական գործով հիմնավորվել է, որ անտառապետ Մ. Ն.-ն Լոռու մարզի մի խումբ բնակիչների, այդ թվում` Ս. Մ.-ի և Հ. Ս.-ի դրդմամբ, անտառապահ Ս. Վ.-ի, Լոռու մարզի բնակիչներ Դ. Կ.-ի և Գ. Կ.-ի օժանդակությամբ իր պարտականությունները դիտավորությամբ չի կատարել և իր լիազորությունները ծառայության շահերին հակառակ է օգտագործել, որի հետևանքով հիշյալ անձանց կողմից Վահագնիի անտառպետության տարածքում 2021 թվականի ընթացքում իրականացվել են շուրջ 90 հատ տարբեր տրամաչափի «Հաճարենի», «Թխկի», «Կաղնի», «Սոճենի», «Հացենի», «Բոխի», «Լորենի» և այլ ծառերի ապօրինի հատումներ, իսկ ստացված փայտանյութն ապօրինի վաճառվել կամ օգտագործվել է ըստ հայեցողության:
22.06.2022թ.-ին անտառապետ Մ. Ն.-ն ու ևս երեք անձ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով: 23.06.2022թ.-ին Մ.Ն.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Լոռու մարզի բնակիչներ Հ. Ս.-ին և Ս. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Մ. Ն.-ի և Ս. Մ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` հանցագործությունների և այն կատարած անձանց ողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ:
Լրահոս
- Սիրուշոն հայտնել է դստեր անունը 23:46 26 Հունիս 2022
- Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 23:43 26 Հունիս 2022
- Ուկրաինան կրկին զենք է գնել գերմանական արտադրողից. ԶԼՄ 23:12 26 Հունիս 2022
- Թուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջեւ է կանգնած. Չավուշօղլու 22:45 26 Հունիս 2022
- Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. կա 5 վիրավոր 22:18 26 Հունիս 2022
- Հայաստան համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նիստը շրջանցել է երկու կարևոր թեմա. Զաքարյան 21:48 26 Հունիս 2022
- Աննա Հակոբյանը պաշտոնական հանդիպումներ և քննարկումներ կունենա Նիցցայում, Մոնակոյում և Կաննում 21:30 26 Հունիս 2022
- Կրկին տիեզերքում է իրանական «Զոլջենահ» կոչվող հրթիռը 21:15 26 Հունիս 2022
- Ռուսաստանին մի քանի ժամ է պակասում արտաքին պարտքի դեֆոլտից. Bloomberg 20:46 26 Հունիս 2022
- Հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի շենքերից մեկի նկուղային հարկում 20:27 26 Հունիս 2022
- Այս քարուքանդ ճանապարհը կապում է Սյունիքը Հայաստանի մնացյալ հատվածների հետ. ասֆալտը խժռել, կոռուպցիա. Մանուկյան 20:01 26 Հունիս 2022
- Արարատ Միրզոյանը կմեկնի Աթենք 19:40 26 Հունիս 2022
- Երևանում «ԿամԱԶ»-ը բախվել է Ռուբինյանց փողոցի «Երևան Սիթի»-ի պարսպին 19:13 26 Հունիս 2022
- Տուրիստական Դիլիջանը՝ թափառող անասուններով, անտեր,ագրեսիվ շներով, մեծ փոսերով, աղբով 18:44 26 Հունիս 2022
- Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով. Եղանակը Հայաստանում 18:13 26 Հունիս 2022
- Մարտակերտի շրջանում 40 րոպե կարկուտ է տեղացել. Հաթերքում կարկուտի շերտը հասել է 5սմ-ի. մեծ վնասներ կան 17:48 26 Հունիս 2022
- 23-ամյա տղան Ցեղասպանության թանգարանից ցած է նետվել. հեռախոսում հայտնաբերվել է հաղորդագրություն 17:26 26 Հունիս 2022
- Սոչիում ջրի վարարման հետեւանքով անհետացած 4 զբոսաշրջիկներին դեռ որոնում են 17:02 26 Հունիս 2022
- Ստեփանակերտում խստացված ռեժիմով ծառայություն է անցկացվում․ ԱՀ ՆԳՆ 16:39 26 Հունիս 2022
- Արցախը թեկուզ վիրավոր, թեկուզ ո'չ Հայաստանի ուղիղ պատասխանատվության ներքո, բայց շարունակում է մնալ Հայաստանի վահանը. Պողոսյան 15:56 26 Հունիս 2022
Փոխկապակցված նորություններ
-
14:21 25 Հունիս 2022 Ագարակ քաղաքում վթարային ջրանջատում կլինի Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
-
10:06 25 Հունիս 2022 «Փաստ». Բնակիչներն ահազանգում են. ի՞նչ է կատարվում խմելու ջրի հետ, ու ի՞նչ է պարզաբանում «Վեոլիա Ջուր»-ը «Փաստ». Բնակիչներն ահազանգում են. ի՞նչ է կատարվում խմելու ջրի հետ, ու ի՞նչ է պարզաբանում «Վեոլիա Ջուր»-ը
-
09:34 25 Հունիս 2022 «Փաստ». «ԿԲ-Կառավարություն Հակասություններից տուժում են տնտեսությունը, քաղաքացին» «Փաստ». «ԿԲ-Կառավարություն Հակասություններից տուժում են տնտեսությունը, քաղաքացին»
Քաղաքականություն
-
10:30 26 Հունիս 2022 Տեսնենք, թե Նիկոլն ու Արարատը ինչ ծաղկեպսակ կուղարկեն սգո սրահ. Հրանտ Մելիք-Շահնազարյան Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, արձագանքելով Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ հայտարարությանը, գրում է. «Լավրովի՝ Բաքվում արված երեկվա հայտարարություններից մի կարևոր կետ, կարծես, դուրս է մնացել հասարակության ուշադրությունից։ Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակումների ու գործունեության մասին՝ վերջինս ասել է, որ դրանք բոլորն այլևս արդիական չեն, բացի վերջնական նպատակից։ «Իսկ վերջնական նպատակը հենց այն էր, որպեսզի ազատագրվեն Ղարաբաղը շրջապատող շրջանները և լուծվեն բուն Ղարաբաղի և նրա բնակչության կենսագործունեության հարցերը»։ Համաձայնվեք՝ ստոր նպատակադրում է։ Եվ հարց է առաջանում, թե դա ու՞մ նպատակն էր՝ Մինսկի խմբում համանախագահող բոլոր երկրների, թե՞ նրանցից ոմանց։ Որովհետև միջնորդների հայտարարություններում մինչ այս նման նպատակ մենք երբեք չենք տեսել։ Ճիշտ հակառակը՝ նպատակը հայտնի սկզբունքների վրա հիմնված, հայկական և ադրբեջանական կողմերի համար ընդունելի խաղաղությունն էր։ Մի բան կարող եմ միայն վստահ ասել՝ Հայաստանը նման նպատակ չի ունեցել։ Եվ սա միանշանակ է։ Ինչպես նաև միանշանակ է այն, որ մեր աչքի առջև նոր հակահայկական նպատակներ են ձևավորվում ու կյանքի կոչվում։ Իսկ պաշտոնական Երևանը լուռ է։ Խոսելիս էլ, փաստորեն, հավանություն է տալիս Բաքվում մշակված օրակարգի դրույթներին։ Լավրովը երեկ հայտարարեց ԵԱՀԿ ՄԽ հոգեհանգիստի մասին։ Տեսնենք, թե Նիկոլն ու Արարատը ինչ ծաղկեպսակ կուղարկեն սգո սրահ»։
-
23:34 25 Հունիս 2022 Ի՞նչ «Վահագի գործի» մասին է խոսում Գագիկ Ջհանգիրյանը և ինչպե՞ս է ստացվել, որ նախապես է իմացել դրա մասին. yerevan.today Ի՞նչ «Վահագի գործի» մասին է խոսում Գագիկ Ջհանգիրյանը և ինչպե՞ս է ստացվել, որ նախապես է իմացել դրա մասին. yerevan.today
-
11:10 25 Հունիս 2022 Ուղիղ․ Ապարանում սպանվածների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում Ապարանում սպանվածների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում