09:54:57 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Լիտվայի հետ ներկա հարաբերությունների բարձր մակարդակն ու ձեռք բերված դինամիկան

    23:24 30 Նոյեմբեր 2023

    Նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լիտվայի Սեյմասի՝ Հայաստանի հետ միջխորհրդարանական հարաբերությունների խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի գլխավորած պատվիրակությանը:

    Ողջունելով Սեյմասի պատգամավորների այցը Հայաստան՝ նախարարի տեղակալն ընդգծել է Լիտվայի հետ ներկա հարաբերությունների բարձր մակարդակն ու ձեռք բերված դինամիկան: Պարույր Հովհաննիսյանը կարևորել է երկու երկրների միջև միջխորհրդարանական կապերի զարգացումը և այս համատեքստում նախորդ ամիս Սեյմասի փոխնախագահ Ռադվիլե Մորկունայտե-Միկուլիենեի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան այցելությունը:

     

    Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, հայ-լիտվական երկկողմ օրակարգին վերաբերող հարցերին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերին:

    Լիտվական կողմի խնդրանքով նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կատարված քայլերին։ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և տարածաշրջանում կապուղիների արդյունավետ ապաշրջափակման և շահավետ փոխկապակցվածության ձևավորման կարևորությունը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս