11:15:17 2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ռուսաստանում ԼԳԲՏ շարժումը ճանաչվեց ծայրահեղական, գործունեությունն արգելվեց

    18:35 30 Նոյեմբեր 2023

    ՌԴ Գերագույն դատարանը ԼԳԲՏ միջազգային հասարակական շարժումը ճանաչել է ծայրահեղական կազմակերպություն և արգելել է դրա գործունեությունը Ռուսաստանում, հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն։

    «Հայցը բավարարել։ ԼԳԲՏ միջազգային հասարակական շարժումը ճանաչել որպես ծայրահեղական կազմակերպություն և արգելել դրա գործունեությունը Ռուսաստանում»,- նշված է դատարանի որոշման մեջ, որն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

    Դատական նիստին մասնակցել է միայն ՌԴ արդարադատության նախարարության ներկայացուցիչը, պատասխանող կողմից ոչ ոք դատարան  չի ներկայացել։  Գործը գաղտնի գրիֆով է մակագրվել դատարանին, նիստը դռնփակ ռեժիմով է անցել։

    ԼԳԲՏ շարժումը ծայրահեղական ճանաչելու և նրա գործունեությունը Ռուսաստանում արգելելու մասին հայցով դատարան է դիմել ՌԴ արդարադատության նախարարությունը՝ հիմնավորելով, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում ԼԳԲՏ շարժման գործունեության շրջանակում հայտնաբերվել են ծայրահեղականության դրսևորման տարբեր դրսևորումներ, ներառյալ սոցիալական և կրոնական ատելության հրահրումը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս