08:59:41 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Լիլիթ Գալստյանը, Գառնիկ Դանիելյանը, Լևոն Քոչարյանն ու Աննա Մկրտչյանը մերժել են Ալեն Սիմոնյանի՝ Հնդկաստան մեկնելու հրավերը

    15:21 11 Դեկտեմբեր 2024

    Ընդդիմադիր պատգամավորները, իրենց քաղաքական «կապրիզները» հիմնավորելու համար, շարունակում են հերթական անգամ կեղծ լուրեր տարածելու գործելաոճը, այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։

    «Այս անգամ էլ ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանն է ասել, թե Ալեն Սիմոնյանն իբր արտագնա այցերում չի ընդգրկում ընդդիմադիր պատգամավորներին ու հավելել՝ «իրենք գնում են արտասահման՝ Հայաստանի իրականությունը կեղծված ձևով ներկայացնելու»։

    Պատգամավորն այս հայտարարությունն արել է ՀՀ ԱԺ նախագահի՝ դեկտեմբերի 15-20-ը դեպի Հնդկաստան իրականացվելիք պաշտոնական այցի մասին։

    Ցանկանում եմ նշել, որ ինչպես միշտ, այս անգամ ևս ՀՀ ԱԺ նախագահի անունից հրավեր է եղել ընդդիմադիր մի քանի պատգամավորի, որոնք, սակայն, առանց կոնկրետ պատճառաբանության հրաժարվել են Հնդկաստան մեկնելուց։

    Մասնավորապես, Հնդկաստան նախատեսվող պաշտոնական այցի շրջանակներում հրավեր է ուղարկվել պատգամավորներ Լիլիթ Գալստյանին, Գառնիկ Դանիելյանին, Լևոն Քոչարյանին և Աննա Մկրտչյանին, որոնք բոլորն էլ հրաժարվել են` առանց լուրջ հիմնավորման»,- նշել է Հարությունյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս