01:18:58 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայ ժողովրդի հիմարացման և որպես հավաքականություն՝ նրան կազմաքանդելու ցեցը հասել է Սփյուռք

    19:47 4 Փետրվար 2025

    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցին և հայ համայնքի հետ հանդիպմանը նրա հնչեցրած ձևակերպումներին․

    «Հայ ժողովրդի հիմարացման և որպես հավաքականություն՝ նրան կազմաքանդելու ցեցը հասել է Սփյուռք։

    Սա շարունակում է անկարող նվաստի ու պարտվածի իր վարքը ներկայացնել որպես «գաղափարախոսություն» և պրոյեկտել հայ ժողովրդի վրա։

    «44 -օրյա պատերազմի պարտությամբ ձեռք ենք բերել ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն․․․

    Որպես վարչապետ ամենատարբեր ղեկավարների հետ հանդիպման արդյունքում ինքը (նփ-ն) հասկացել է և իրեն ասել են, որ մեր դերը նահատակ լինելն է»։

    Սա ասում է պարերազմը հրահրած, Արցախն ուրացած, Արցախի ցեղասպանության պատասխանատուներից մեկը։

    Սա ասում է «որպես վարչապետ» աշխատող մեկը, որն ակտիվորեն «խաղաղություն» է մուրում  Ալիև-Էրդողան զույգից։ Երկրներ, որոնցից մեկը «Արևմտյան Ադրբեջանի» պահանջատիրությունից չի հրաժարվում, մյուսում էլ պատմության դասագրքեր են գրվում՝ Սյունիքը ներկայացնելով որպես «Թուրքիայի մաս»։

    Բայց սարսափելին ոչ այնքան այս ճիվաղային մտքերն են ու հրեշավոր սուտը, որքան հոտնկայս ծափահարող դահլիճը․․․

    Հ․Գ․ Չարենցի հանգույն․

    «Խեղճ, գողունի երթով,

    իբրև զրահ՝ մահվան զգեստ հագած,

    իր պարտությամբ հզոր մի ոչնչատեսիլ․․․»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս