09:39:44 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երևան-Սևան ճանապարհին «Lexus»-ը, մերկասառույցի պատճառով, գլխիվայր շրջվել

    12:00 11 Հունվար 2025

    Այսօր՝ հունվարի 11-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով, ավտովթար է տեղի ունեցել Կոտաքի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Զոհրաբ Մ.-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 23 կմ հատվածում մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: 
     
    Shamshyan.com-ի տեղեկություններով վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: 

    Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 
     
     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս