14:01:14 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համար ձևավորված եռակողմ աշխատանքային խումբը որոշակի առաջընթացի է հասել, սահմանների վերաբերյալ կոնկրետ առաջարկներ կան․ Լավրով

    21:25 23 Հունիս 2022

    Մոսկվան պատրաստ է աջակցել Բաքվին ու Երևանին՝ սահմանազատման հարցում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ։

    Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Լավրովը նշել է, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համար ձևավորված եռակողմ աշխատանքային խումբը որոշակի առաջընթացի է հասել, իսկ սահմանների հարցի վերաբերյալ կոնկրետ առաջարկներ կան

    «Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվություն մատուցել հանձնաժողովներին, որոնք ձևավորել են Ադրբեջանն ու Հայաստանը՝ սահմանների սահմանազատման և սահմանագծման համար։ Կոնկրետ առաջարկներ կան դրա վերաբերյալ։

    Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համար ստեղծված՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խումբը հասել է որոշակի առաջընթացի։ Մոսկվան հայկական կողմի հետ քննարկում է հարցեր, որոնք պետք է համաձայնեցվեն»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը

    «Իմ կարծիքով՝ ընդհանուր պատկերացում է ձևավորվում, թե ինչպես կարելի է առավելագույնս հարմար տարբերակով լուծել ավտոմոբիլային տեղաշարժի կազմակերպման հարցը, որպեսզի արհեստական խոչընդոտներ չստեղծվեն»,- հավելել է Սերգեյ Լավրովը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ