21:40:22 22°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Լավրովի կարծիքով՝ Արևմուտքի «բաժանի՛ր և տիրի՛ր» սկզբունքը տեսանելի է հատկապես հայ ընկերների օրինակով

    11:19 5 Մարտ 2024

    Արևմուտքի արմատական շահերին միշտ էլ համապատասխանել է «բաժանի՛ր և տիրի՛ր» սկզբունքը. այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Սոչիում Համաշխարհային երիտասարդական փառատոնում:

    «Եվ Արևմուտքը հետխորհրդային ժամանակաշրջանի հենց սկզբից սկսել է միջամտել Ռուսաստանի և նրա հարևանների հարաբերություններին: Մինչև հիմա նրանք նույնպիսի քաղաքականություն են վարում և դա տեսանելի է թե՛ Կենտրոնական Ասիայում, թե՛ Անդրկովկասում, հատկապես մեր հայ ընկերների օրինակով, թե՛ նախկին ԽՍՀՄ-ի եվրոպական մասում՝ Ուկրաինա, Մոլդովա»,- ասել է Լավրովը:

    Նա հավելել է, որ Մոլդովային բացահայտ նախապատրաստում են Ուկրաինայի ճակատագրին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս