10:48:42 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Կյանքի ակնթարթներն ու շնչառությունը շատ ընդհանրություններ ունեն»․ Լիա Զախարյանի նոր լուսանկարները ծովափնյա հանգստից

    22:00 25 Օգոստոս 2021

    Դերասանուհի Լիա Զախարյանն իր հանգիստն է անցկացնում Եգիպտոսում, որտեղից էլ հետեւորդների ու երկրպագուների հետ կիսվել է նոր լուսանկարներով։

    Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին կրում է բաց երանգի զգեստ, ինչն ընդգծել է նրա սլացիկ ոտքերը, սպիտակ վերնաշապիկ։ Լիան հավաքել է մազերը, առանց շպարի է։ Նրա կերպարն ամբողջացնում են բարձրակրունկներն ու ծղոտե պայուսակը։ Հրապարակմանը կից դերասանուհին ռուսերեն լեզվով գրել է․ «Կյանքի ակնթարթներն ու շնչառությունը շատ ընդհանրություններ ունեն. երբ դու պարզապես շնչում ես, դու դա նույնիսկ չես նկատում, իսկ երբ դու շունչ ես առնում, դա հաճելի պահ է, որը զգացմունքների փոթորիկ է առաջացնում․․․»։

    Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին կրում էր սպիտակ տաբատ, մեջքը բաց, կանաչ երանգի տոպ, լայնեզր գլխարկ, արեւային ակնոց։ Նրա մազերը հավաքված էին, առանց շպարի էր։ Հրապարակմանը կից Լիան գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել նրան․ «Հրաշք»։

     

     

     

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս