11:55:21 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության հետ ստորագրվել է կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր

    19:54 24 Հունիս 2024

    Հուն­իսի 24-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Չինաստանի Ժողովր­դա­կան Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի ներքին եկամուտների կոմի­տեի ղեկավար Թաի Փանգ Թամը Երևանում կայացած հարկային նպա­տակ­ներով տեղեկությունների փոխանակման և թափանցիկության ՏՀԶԿ գլոբալ ֆորումի «Ասիական նախաձեռնության» համաժողովի շրջանակներում ստորագրել են «Հայաս­տանի Հանրա­պե­տու­թյան կառավարության և Չինաս­տանի Ժողովրդական Հանրա­պե­տու­թյան Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հար­կումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համա­ձայնագիրը։

    Համաձայնագրի ստորագրմամբ կբացառվի կողմերի միջև եկամուտների կրկնակի հարկումը, ինչը հնարավորություն կտա խրախուսել ձեռ­նար­­կա­­­տի­րա­կան գործունեությունը` ստեղծելով նպաստավոր մրցակ­ցա­յին պայմաններ: Այն կստեղծի ներդրումային բարենպաստ միջավայր՝ խթանելով երկկողմ առևտրաշրջա­նա­ռու­թյունը և ներդրումների հոսքը։ Օտարերկրյա ներդրումների համար կստեղծի բա­րե­նպաստ և կանխատեսելի հարկային միջավայր, կնպաստի միջազգային հար­կային հարաբերություններում ՀՀ ներգրավվածության աճին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս