12:46:39 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կրեմլը հերքել է, որ հրթիռային հարված է հասցրել Կիևի մանկական հիվանդանոցին

    15:23 9 Հուլիս 2024

    ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հարձակումներ չի իրականացնում Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտների վրա, մեկնաբանելով Կիևի հիվանդանոցներից մեկի մոտ հրթիռի ընկնելու միջադեպը՝ Պեսկովն անդրադարձել է ՌԴ ՊՆ հայտարարությանը, որտեղ ասվում է, որ տվյալ դեպքում խոսքը հակահրթիռի անկման մասին է, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

    «Ես ձեզ կոչ եմ անում առաջնորդվել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությամբ, որը բացարձակապես բացառում է, որ հարձակումներ են եղել քաղաքացիական օբյեկտների վրա։ Մենք  պնդում ենք, որ հարվածներ չենք հասցնում քաղաքացիական օբյեկտներին, հարվածներ են հասցվում կարևոր ենթակառուցվածքներին, ռազմական թիրախներին, որոնք այս կամ այն ​​կերպ կապված են ռեժիմի ռազմական ներուժի հետ», – ասել է Պեսկովը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս