23:07:43 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կոտայքում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում

    21:30 11 Հունվար 2025

    Այսօր՝ հունվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Հրանտ Գ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Իջևան-Սևան-Երևան Մ4 125 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել ձորակում: 

    Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների,  տուժածներ չկան: 
     
    Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 
     
    Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 
     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս