03:19:08 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կորեայի նախագահը գիշերն անցկացրել է մեկուսարանի խցիկում

    10:58 16 Հունվար 2025

    Հունվարի 16-ի գիշերը Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլն անցկացրել է մեկուսարանի 10 մետրանոց խցիկում, որը նախատեսված է կասկածյալների համար, որոնք սպասում են կալանքը երկարացնելու որոշմանը: Այս մասին հայտնում է MBC հեռուստաալիքը։

    Ինչպես հայտնում է YTN հեռուստաալիքը, Յուն Սեոկ Յոլը մնացել է սովորական հագուստով, իսկ տարածքը շուրջօրյա տեսահսկման տակ է եղել։

    Յուն Սեոկ Յոլը հունվարի 15-ին ժամը 22:00-ի սահմաններում տեղափոխվել էր Սեուլի կալանավայր: Նախագահին պահում էին մյուս կալանավորներից առանձին, հետևաբար, ինչպես նշում է հեռուստաալիքը, դա իրականում մեկուսարան էր։ Սենյակը ներառում էր գրասեղան, առանձին զուգարան, անկողնային պարագաներ և հեռուստացույց։

    Երկրի ներկայիս ղեկավարն առաջին անգամ է կալանավորվել. մինչև իմպիչմենտի գործով Սահմանադրական դատարանի որոշման կայացումը, Յուն Սեոկ Յոլի լիազորությունները կասեցված են համարվում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս